ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ինչու է մահանում սերը. 4 պատճառ
Հաճախ է պատահում, երբ իրար շատ մտերիմ, երկու հարազատ և թվում է ամենասիրելի մարդիկ միմյանց համար հանկարծ դառնում են օտար: Հետաքրքիր է՝ ինչն է պատճառ դառնում, որ սերն անցնում է, զգացմունքները սառչում, ասես երբեք էլ չեն եղել…
Զգացմունքի վերանալու պատճառներից մեկը հոգեբանները տեսնում են կենցաղային խնդիրների մեջ: Իսկապես, մինչև ամուսնանալը զույգը փորձում է ինչքան հնարավոր է լավ ներկայանալ, միմյանց ցույց են տալիս լավ կողմերը, ավելի համբերատար են, ավելի զիջող, ամեն օրը տոն է նրանց համար: Հենց երիտասարդ զույգը սկսում է միասին ապրել, ամեն ինչ կարծես նոր էջից է սկսվում: Վարդագույն ակնոցները կամաց-կամաց զիջում են իրականությանը, սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել, ի հայտ են գալիս թերությունները, որոնց հետ դիմացինը միշտ չէ, որ պատրաստ է համակերպվել: Սկսվում են վեճերը, սկանդալները, բաժանումները: Իսկ պատճառը' չէինք համապատախսանում բնավորություններով: Հարցն այն է, թե արդյոք չէիք համապատասխանում, թե չէիք ուզում համապատասխանել: Եթե ընտանիքի հանդեպ ի սկզբանե լուրջ մոտեցում ունեք, եթե իսկապես այդ սերը եղել է, լցվեք համբերությամբ, մի թողեք, որ զգացմունքն անհետանա կայծի պես:
Երկրորդ պատճառը նույնպես տարբերության մեջ է, բայց ոչ թե բնավորությունների, այլ հետաքրքրությունների: Բավական հաճախ է պատահում, որ զույգի մոտ կարծես ամեն ինչ կարգին է բնավորության հարցում, սակայն այդպես էլ ներդաշնակության հասնել չի ստացվում:Նրանք միմյանց հանդեպ բարի են, հոգատար, հասկացող, բայց այս ամենին ին-որ բան պակասում է: Բանն այն է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում համատեղել իրենց հետարքրությունները, որոնք այդքան տարբեր են: Օրինակ՝ մեկը նախընտրում է ակտիվ, էքստրեմալ հանգիստ, իսկ մյուսը սիրում է նստել տանը, մեկը շփվող է, ակտիվ, մյուսը՝ լուռ ու բարդույթավորված: Մինչև ամուսնական հարաբերությունները նրանք ամեն ինչ անում են իրար հետաքրքիր թվալու համար, իսկ ամուսնությունից հետո' թուլանում:
Երրորդ պատճառը խանդն է: Ոչինչ այդպես չի սպանում սերը, ինչպես այս քայքայիչ զգացմունքը: Խանդոտ մարդու հետ շատ դժվար է թե ֆիզիկապես, թե հոգեպես: Բանտարկվածի տպավորություն է ստեղծվում սիրելիի գրկում: Այս դեպքում զույգերից երկրորդը կորցնում է իր ինքնուրույնությունը: Նա կախված է դառնում իր կողակցի տրամադրության անգամ ամենաչնչին փոփոխությունից: Որոշ ժամանակ անց սերն անցնում է' թողնելով միայն հոգնածություն այդ հարաբերություններից, անգամ ատելության հասնող զգացմունք:
Չորրորդ պատճառը, որը սպանում է սերը այսպես ասված «նորաձև» լինելն է: Հարցն այն է, որ հիմա նորաձև չեն երկարատև հարաբերությունները, ամուսնությունն ու միասին ամբողջ կյանք անցկացնելը: Դրանով կարող են հպարտանալ միայն մեր ծնողները, տատիկներն ու պապիկները: Հիմա արդեն հնարավոր չէ ամուսնանալ մեկ անգամ' ամբողջ կյանքի համար: Սրա պատճառը երիտասարդների մոտ իրար լավ ճանաչելու ցանկության բացակայությունն է: Այդպիսի կարևոր որոշում ընդունելով' նրանք շտապում են համարվել ամուսնացած, որպեսզի ապացուցեն բոլորին, որ արդեն բավականին հասուն են, ինքնուրույն: Իսկ այստեղից ահա առաջանում են վերը թվարկված պատճառները, որից էլ զույգը քանդվում է' փոշիացնելով զգացմունքները:
02.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ